Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պա­տա­յին վի­ճակ է

Պա­տա­յին վի­ճակ է
11.12.2020 | 01:49
Նի­կոլ Փա­շի­նյա­նի հե­ռաց­ման ընդ­դի­մու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րում նոր օ­րա­կարգ պետք է սահ­մա­նել։ Նա չի հե­ռա­նա, ոս­տի­կա­նա­կան մի քա­նի պա­տով ի­րեն կպաշտ­պա­նի, ժո­ղովր­դի վրա զենք կուղ­ղի, կմ­նա իր ա­թո­ռին նս­տած, մինչև Հա­յաս­տա­նի վեր­ջին քա­ղա­քա­ցին ան­գամ ոտ­քի չկանգ­նի։ Իսկ հան­րա­հա­վաք­նե­րը, խոր­հր­դա­րա­նի կա­ռա­վա­րու­թյան շեն­քե­րի դի­մաց ցույ­ցե­րը եր­կար չեն կա­րող շա­րու­նակ­վել, քա­նի որ սաստ­կա­ցող ցր­տե­րին զու­գա­հեռ, մարդ­կանց թի­վը պա­կա­սե­լու է, ա­վե­լին, մար­դիկ ա­րագ ար­դյունք են ցան­կա­նում տես­նել։ Միայն սահ­մա­նադ­րա­կան ե­ղա­նա­կով ա­ռաջ ըն­թա­նա­լու դեպ­քում ընդ­դի­մու­թյու­նը պետք է կա­րո­ղա­նա աշ­խա­տել իմ­քայ­լա­կան­նե­րի հետ, ինչն ար­դեն մի քա­նի ան­գամ տա­պալ­վել է։ Թե որ­քա­նով հեր­թա­կան փոր­ձը կհա­ջող­վի, դժ­վար է պատ­կե­րաց­նել։
Հա­վա­նա­բար այլ ե­ղա­նակ­ներ պետք է մտա­ծել։ Ի դեպ, այս ա­ռու­մով բա­վա­կա­նին հե­տաքր­քիր են ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի հան­դի­պում­նե­րը նախ­կին նա­խա­գահ­նե­րի հետ, ո­րոնք բո­լորն էլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կանն են պա­հան­ջում։
Փա­շի­նյա­նը, ժա­մա­նակ ձգե­լով, փոր­ձում է մա­շել շար­ժու­մը, փոր­ձում է մնալ՝ ի հե­ճուկս իր հաս­ցեին հն­չող բա­ցա­հայտ հայ­հո­յան­քի, հիմ­նա­վոր ու չա­փա­զանց կոշտ քն­նա­դա­տու­թյան։ Մար­դիկ, որ­քան էլ գի­տակ­ցեն խն­դի­րը և դուրս գան փո­ղոց, պետք է ընդ­դի­մու­թյան հս­տակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տես­նեն։ Որ­տե՞ղ է բա­նա­լին, ինչ­պե՞ս պետք է հա­ջո­ղու­թյան հաս­նի ընդ­դի­մու­թյու­նը։ Խոր­հր­դա­րանն ա­ռայժմ հույս չի ներ­շն­չում, մնում է ոչ սահ­մա­նադ­րա­կան ե­ղա­նա­կը, ո­րին ընդ­դի­մա­դիր­ներն ա­ռայժմ չեն դի­մում։ Գու­ցե չեն ցան­կա­նում Փա­շի­նյա­նի հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայ­լե­րը կրկ­նել, շա­րու­նա­կել վատ նա­խա­դե­պը։ Պա­տա­յին ի­րա­վի­ճակ է, ո­րը պա­հան­ջում է ոչ ստան­դարտ լու­ծում, քա­նի որ Սահ­մա­նադ­րու­թյու­նը վար­չա­պե­տի հե­ռաց­ման հար­ցում շատ մեծ խու­թեր ու­նի։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 7070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ